211652_close_icon
views-count12305 դիտում article-date 18:10 21-12-2019

Աղավնաձորում բացօթյա գրադարան է բացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21- ին Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրերում տեղի ունեցավ բացօթյա գրադարանի` ՏրինիԳրադարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Գրադարանի բացումից առաջ տեղի ունեցավ մի գեղեցիկ ակցիա։ Աղավնաձորի, Արփիի բարձր դասարանների երեխաները, հյուրերը մաքրեցին միջպետական մայրուղուց մինչև Աղավնաձոր տանող ճանապարհի շրջակայքը։ Մասնակիցներին իրենց ողջույնի խոսքով դիմեցին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Տրինիտի կանյոն այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը։ Տրինիտի ընկերությունը իր գործունեությունը ծավալում է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և զբաղվում է օրգանական խաղողագործությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր