Բացահայտվել է դրամապանակի գողության դեպք
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուլնեցու փողոցում գործող սննդի կետում սեղանի վրայից գողացել են դրամապանակ:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արբատ գյուղի 30-ամյա մի բնակիչ։ Նույն օրը, ժամը 16.40-ին, Երևանի Դրոյի փողոցում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակը՝ ողջ պարունակությամբ:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ բացի այս մեկից կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]