Մեր ուժեղ ու թույլ կողմերը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ ԲՏ ոլորտի կազմակերպությունները 2018 թ. շուրջ 1000-ն եղել։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 115 մլրդ դրամ կամ 242 մլն ԱՄՆ դոլար։ Ոլորտում զբաղվածների թիվը 15 000 մասնագետ է: Այս տվյալները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն են:
Միջազգային ասպարեզում ինչ դիրք ունի մեր երկիրը: Նախարարությունը վերլուծել է Համաշխարհային նորարարության ինդեքսի (GII) ցուցանիշները՝ հիմք ընդունելով 7 գործոն՝ իրենց ենթագործոններով: Ամփոփ վերլուծության պատկերը ըստ ուժեղ և թույլ կողմերի, ըստ հնարավորությունների և սպառնալիքների է:
Այնուամենայնիվ, ինչքան էլ հետազոտություն անենք, ուժեղ և թույլ կողմեր որոշենք, մի բան հաստատ է. ԲՏ-ն էլ առանց շուկայի զարգանալ չի կարող»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]