1482 դիտում
21:28 20-12-2019
Լոռու մարզում հաջորդ տարի ճամփորդողների, զբոսաշրջիկների համար կգործի ճամփեզրյա կայան
Լոռու մարզում հաջորդ տարի զբոսաշրջիկների, ճամփորդողների համար կգործի նոր կառուցված ճամփեզրյա կայան, որում կվաճառվի նաև տեղական ՓՄՁ-ների արտադրած սնունդ: «[url=https://armenpress.am/arm/news/999632.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:
«Լոռու մարզում կառուցում ենք ճամփեզրյա կայան, որը կգործարկենք հաջորդ տարվանից: Այն շատ ժամանակակից կառուցվածք ունի։ Սրա նպատակն է, որ ճանապարհորդությունը, զբոսաշրջությունն էլ ավելի արդիական դարձնենք: Բայց դրա թաքնված նպատակներից է նաև այն, որ դրանում կվաճառվեն տեղական ՓՄՁ-ների արտադրած սնունդը եւ ոչ միայն»,-ասաց Մարգարյանն ու նշեց՝ շեշտը դրվում է տեղական ՓՄՁ-ների զարգացման և իրենց շուկա դուրս գալու հնարավորության վրա:
Ճամփեզրյա կայանում կգործի նաեւ զբոսաշրջային կենտրոն, սրճարան, խանութ, կոնֆերանս դահլիճ, զուգարան և այլն: Փոխնախարարը նշեց՝ իրենք կառուցում են կայանը, սակայն փնտրում են գործարկողների՝ ձեռնարկատերերի, որոնց հետաքրքիր կլինի գործել այդ կայանում: Այդ առիթով Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում հայտարարությունն ակտիվ է, հետաքրքրված ցանկացած ձեռնարկատեր կարող է դիմել։
Նմանատիպ նյութեր
2981 դիտում
13:07 25-01-2021
Բայդենը կրկին ԱՄՆ մուտքի արգելք կսահմանի՝ Բրազիլիայից, Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից ճամփորդողների համար
1135 դիտում
10:45 27-09-2023
Արցախից տեղահանվածների համար հաշվառման կայան կգործի նաև Վայքում
937 դիտում
14:28 19-12-2022
Հաջորդ տարի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի
Այս բաժնից
598 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
523 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
568 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)