Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում են տոնական միջոցառումները
Վաղը՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ին, Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է ներկա գտնվելու Ամանորի միջոցառումներին։
Տոնական ծրագրի ընթացքում մանուկները կզարդարեն եղևնին, կմասնակցեն ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերի, կստանան գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների համար կվարեն հետաքրքիր խաղեր, մրցույթներ։
Նշենք, որ այդ օրը՝ ժամը 10.00-ից կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն անվճար է։