211652_close_icon

Որոնք են ամենաքննարկված երեք «լավագույն» նախագծերը. «Փաստ»

views-count1742 դիտում article-date 10:25 20-12-2019
«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի տարի առաջ գործարկվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։ Այստեղ պետական գերատեսչությունները ներկայացնում են իրենց կողմից այս կամ այն օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, կազմակերպվում է հանրային քննարկում։ Ցանկացած մեկը կարող է հետևել նախագծի ընթացքին, քննարկումներին, անգամ մասնակցել դրանց՝ արտահայտելով սեփական կարծիքը։ Կայքում մինչ այս պահը տեղադրվել է 2013 նախագիծ, որից 34-ն այժմ քննարկման փուլում են։ Դրանք կայքում տեղադրվում են 15 օրից մինչև մեկ ամիս ժամկետով։ Հետաքրքիր է դիտարկել, թե հատկապես որ նախագծերն են ամենաքննարկվածները։ Այս պահին դրանք երեքն են: Լայնորեն քննարկվեց ու քննադատվեց ֆինանսների նախարարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Միայն հանրային քննարկման հարթակում քվեարկողների 92 տոկոսը դեմ է արտահայտվել նախագծին։ Նշենք, որ փաթեթով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը, 2020ից փոխվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը, աճելու է խաղային ոլորտի լիցենզիաների վճարը և այլն։ Հաջորդ ամենաքննարկված նախագծերից է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջության՝ 4-6 տոկոսանոց հարկ սահմանել։ Մյուս նախագիծը վերաբերում էր վարորդներին։ Խոսքն աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստանի տարածք արգելելու մասին էր։ Չնայած որ այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել դեռևս 2017-2018 թվականներին, սակայն այսօր էլ չի զիջում իր դիրքերը ամենաքննարկված նախագծերի «լավագույն» եռյակում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր