211652_close_icon
views-count2046 դիտում article-date 18:34 19-12-2019

Ոստիկանությունը գործ է հարուցել գողության հատկանիշներով, թեև խմբագրությունից որևէ բան չեն գողացել. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. 168.am. ՏԵՍԱՆՅՈԹ

Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: Թերթի լրագրողների վկայությամբ՝ տակնուվրա են արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր չեն գողացել: Թեմայի շուրջ [url=https://168.am/2019/12/19/1225770.html?fbclid=IwAR1nszZ9bQGB_CwgVT-BLPzaojiiNzFMv3ewGzwO-dp9nCwN6e2lU86mwFQ]168 TV[/url]-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանի հետ, որի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գործ է հարուցել գողության հատկանիշներով, մինչդեռ խմբագրությունից որևէ բան չեն տարել, և իրենք արդեն մտահոգված են քրեական գործը գողության հատկանիշով հարուցելու հանգամանքով։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր