Արտետան հրաժեշտի խոսք է ասել «Մանչեսթեր Սիթիում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հրաժեշտ է տվել ակումբի խաղացողներին և անձնակազմին:
«Քաղաքաբնակների» առավոտյան մարզումից առաջ 37-ամյա իսպանացին ելույթ է ունեցել: Նշվում է, որ հրաժեշտի պահը չափազանց զգացմունքային է եղել:
Մոտ ժամանակներս Արտետան կարգավորելու է բոլոր հարցերը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվելու համար: Սպասվում է, որ «զինագործները» Արտետային կներկայացնեն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին: