211652_close_icon
views-count29441 դիտում article-date 16:25 19-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի զինկոմիսարիատում փլուզում է տեղի ունեցել. 10 վիրավորների մեջ կան զինկոմիսարիատի աշխատակիցներ ու զորակոչիկներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում արտակարգրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 19ա հասցեում գտնվող Մաշտոցի զինկոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերըը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչն ու Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փլուզման հետևանքով կան վիրավորներ, որոնց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Փլուզվել է դահլիճային հատվածը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր