211652_close_icon
views-count3240 դիտում article-date 15:23 19-12-2019

Ամեն անգամ, երբ քո ու քո քաղաքական թիմիդ յուրաքանչյուրի շուրթերից կհնչի մեղադրանքներ ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի հասցեին, հիշի´ր, որ հակահարվածը չի´ ուշանա

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Քաղաքական կողմնորոշվածություն չունեցող ֆիկտիվ Գևորգ Պապոյանին. Էդ, որ տենց բարձր ամբիոնից ելույթ ես ունենում, իբրև մտահոգված, նեղսրտած,ու մեղադրանքներ հնչեցնում նախկին իշխանությանը, չե՞ս մտածում, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Դու ենքան անսուրբ ես, որ մարդկանց դժբախության ժամանակ նույնպես պահը չես կորցնում, ի ցույց դնելով քո աբիժնիկ լինելդ: Էդ, որ էդքան արդարություն ջատագովն ես, բա խի՞ չես խոսում նրանից, որ քո մայրդ, որը Ուջանի դպրոցում անգլերենի ուսուցչուհի է, քո հրամանով դպրոցի տնօրենին հրահանգա հնչեցվել, որպեսզի քո մայրիկիդ առարկայի դասաժամերը շատացնեն, սակայն հնարավորություն չունենալու պատճառով մերժում ես ստանում, ու չբավարարվելով ստուգումներ էս իրականացնում: Դու հերթական բարոյականությունից խոսացող, բայց բարոյականությունից զուրկ հերթական ՔՊ-ականն ես: Ու ամեն անգամ, երբ քո´ ու քո´ քաղաքական թիմիդ յուրաքանչյուրի շուրթերից կհնչի մեղադրանքներ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանի հասցեին հիշի´ր, որ հակահարվածը չի´ ուշանա: ՀԳ. քո աչքի գերանը թողած, ուրիշների մոտ գերան ման մի արի, չես գտնի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր