5787 դիտում
15:54 19-12-2019
Ստիպված հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ շեյխերը կառուցեն իրենց երազանքի հիվանդանոցը․ Փաշինյան.
Վերջին 1․5 տարվա ընթացքում իրականացրեցինք այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում վստահությունը, որ պետպատվերի գումարը տարվա կեսին կամ ընդհանրապես չի ավարտվի, շատ մեծացավ՝ հասավ 90-95 տոկոսի։
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ մարդիկ, ում հասնում է պետպատվեր, իրենք կարող են ընտրել, թե որ հիվանդանոցն է ընտրում, և առողջապահական հիմնարկը կարող է վստահ լինել, որ ինքն արդեն փաստացի կատարված ծառայության դիմաց սահմանված չափաբաժիններով պետության կողմից կստանա ֆինանսավորում։
«Այս համակարգի ամբողջական ներդրումն ունի քաղաքական նշանակություն։ Միշտ հարց է ծագում, փոթորիկներ են տեղի ունենում, թե ինչո՞ւ էս հիվանդանոցին պետպատվերը տրվեց էսքան, ինչո՞ւ այս հիվանդանոցին՝ այսքան։ Երբ որ համակարգն ամբողջությամբ կներդնենք, այս խոսակցությունն ուղղակի արմատախիլ կլինի, որովհետև այլևս նախարարը, կառավարությունը չի որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում, դա կորոշի քաղաքացին, որն այդ ծառայությունը ստացել է։ Առողջապահական հիմնարկները ստիպված կլինեն բարձրացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը։ Սա առողջապահական ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություն է»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև նկատեց, որ առողջապահական ոլորտի ներդրումների որոշակի տեսանելի ակտիվություն է նկատվում։ «Բանը հասել է նրան, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Եվ եթե տեսնենք՝ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
10:49 28-10-2019
փոխիր աշխարհը. Արամի երազանքի ճանապարհը. ՄԻՊ-ը ներկայացրել է դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութ
2701 դիտում
10:45 28-08-2018
Ներկայիս ղեկավարները չպիտի կառուցեն իրենց քաղաքական օրակարգն ատելության վրա․ «Առավոտ»
Այս բաժնից
1855 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
805 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
748 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը