825 դիտում
17:00 19-12-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
[b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b]
Արձանագրվել է 29 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 2.109.964 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել 1.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 քամատապալ լորենի, 2 քամատապալ բոխի, 1 ձիակասկ, 2 լորենի, 2 թխկի, 1 բոխի) հաշվարկվել է 519.100 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0,9 խմ վառելափայտ)՝ 28.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (12,124 խմ վառելափայտ, 3,8 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 435.864 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ցցաչոր կաղնի, 1 սոճենի) հաշվարկվել է 82.450 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 237.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի, 1 թեղի) հաշվարկվել է 665.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 թխկի, 1 կաղնի, 2 բոխի) հաշվարկվել է 141.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Իրականացվել է 1 ստուգում։
Տավուշ՝ նախկինում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (138 ծառի կոճղ) հաշվարկվել է 8.517.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
[b]Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b]
Արձանագրվել է 2 դեպք։
Գեղարքունիք՝ ապօրինի ձկնորսության 2 դեպքով (54 հատ՝ 20,3 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 102.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանմանոլորտ
Արձանագրվել է 1 դեպք։
Արագածոտն՝ նախկինում արձանագրված լեռնային զանգվածի հանման և տեղափոխման աշխատանքների իրականացման 1 դեպքով հաշվարկվել է 1.127 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 2-ով հաշվարկվել է 3.966.374 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Երևան՝ «ՕՍՏ գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արարատ՝ նախկինում «Մոստովիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 303.168 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արմավիր՝ նախկինում «Արթուր-Տաթեվիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Վայոց ձոր՝ նախկինում «Վուդին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.663.206 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
[b]Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում[/b]
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 4 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (1.183.710 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 13.732.417 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
20:00 19-08-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ
1119 դիտում
11:56 21-11-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ
1103 դիտում
13:34 26-11-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ
Այս բաժնից
391 դիտում
19:24 25-04-2024
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
589 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը