3702 դիտում
09:39 19-12-2019
Ես հակված եմ մնալու ավագանիում. եթե անգամ չմնամ, շարունակելու եմ բացահայտել Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերը. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/18/davit-khazhakyan/3167960?fbclid=IwAR3ZSQStbsvQzAllJ35xCLxvn0u5fZ5hZy97rudgGfNSHw4yoqVDxBhjpQ8]Tert.am[/url]-ը գրում է. Իմ ցանկացած դիրքորոշում ես նախապես քննարկում եմ կուսակցությունում, խորհրդակցում Էդմոն Մարուքյանի հետ, դա վերաբերում է նաև Երևանի ավագանիում իմ գործունեության նպատակահարմարության հարցին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Մանդատը վայր դնել-չդնելու հարցով որոշում դեռևս չկա, քննարկման առիթն ավագանու վերջին նիստն էր, երբ մեր փաստարկները ստվերվեցին: Մենք խմբակցությունում պայմանավորվել ենք, որ երբ թեմա ենք բացում, պիտի թիրախային լինենք, ոչ թե աջուձախ ընկնենք: Ես իմ կուսակցությունից ցուցում եմ ստացել, որ պետք չէ շարունակել, օրինակ, «քուանշի» ոճում, և այդ նկատառումն ընդունել եմ»:
Խաժակյանը բացառել է, որ Երևանի ավագանու կազմից իր հնարավոր հեռացումը Էդմոն Մարուքյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ճնշման արդյունք է. «Գուցեև իմ բացթողումը կա, որ այդ խնդիրը խմբակցության ներսում չի կարգավորվել: Մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել, որ մեր գնահատականներում պետք է զսպվածություն ցուցաբերենք, քանի որ մեր իմքայլական գործընկերները դիմում են սադրանքների»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/18/davit-khazhakyan/3167960?fbclid=IwAR3ZSQStbsvQzAllJ35xCLxvn0u5fZ5hZy97rudgGfNSHw4yoqVDxBhjpQ8]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
11:15 11-10-2023
Շարունակելու ենք մեր աշխատանքը Երևանի ավագանիում՝ ի շահ մեր քաղաքի և մեր երկրի․ Հայկ Մարության
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը