Սուպերկլասիկո. «Բարսելոնա»-«Ռեալ». մեկնարկային կազմերը
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված Սուպերկլասիկոն այսօր իր ուշադրության կենտրոնում է պահելու ողջ մարզաշխարհը:
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունում է Մադրիդի «Ռեալին»: Երկու թիմերն էլ 16 խաղից հետո 35-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսինքն, բացի ավանդական անհաշտ մրցակցությունից, սա նաև չեմպիոնի կոչման համար կարևորագույն հանդիպում է:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]
«Բարսելոնա».[/b] տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, դե Յոնգ, Ռակիտիչ, Ռոբերտո, Մեսի, Սուարես, Գրիզման
[b]«Ռեալ».[/b] Կուրտուա, Կարվահալ, Վարան, Ռամոս, Մենդի, Կազեմիրո, Վալվերդե, Կրոս, Իսկո, Բեյլ, Բենզեմա
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: