2509 դիտում
19:32 18-12-2019
Քրեակատարողական հիմնարկներում կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է ներնետում։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով անմիջապես ուժեղացվել է ծառայությունը, և ներնետման վայր մեկնած խմբի աշխատակիցների կողմից իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է կոնյակով լցված 5 տարա։
Հաջորդ օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, շարունակել են ներնետման վայրի տեղազննությունը դիտաշտարակների միջանկյալ հատվածում՝ քողարկվող պատի հարևանությամբ, և հայտնաբերել 0,5 լիտր տարողությամբ ևս 5 պլաստմասե կոնյակով լցված տարաներ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, ինչպես նաև ՛՛НЕФТЬ՛՛ ապրանքանիշի օղու մետաղական 2 փակ տարա։
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Հ․ Հ․-ի կողմից բերված հանձնուքը։ Արդյունքում հայտնաբերել են ալկոհոլ թորելու համար նախատեսված խմորիչին նմանվող կասկածելի զանգված՝ խառնված 5 տուփ վարսակին։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն․ Ղ․-ն ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից։
Հիմնարկի աշխատակիցների կողմից զուգարանում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որում առանձնացված 2 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 4,5 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող, մուգ դարչնագույն հեղուկով կիսով չափ լցված, 15 մլ․ տարողությամբ 1 սրվակ։
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
16:38 26-10-2019
Քրեակատարողական հիմնարկներում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1129 դիտում
17:23 14-08-2024
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին
Այս բաժնից
628 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
490 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
838 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել