211652_close_icon
views-count1136 դիտում article-date 12:16 18-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 3-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, սպանության սպառնալիքի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարհ՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և հրդեհի՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր