51636 դիտում
11:16 18-12-2019
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են բեռնատար Scania-ն և ГАЗ 3110-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Էդվարդ Ղ.-ն իր վարած Scania մակնիշի 015 VO 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229-րդ կմ հատվածում բախվել է իր երթևեկելի գոտի մուտք գործած Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գոռիկ Ս.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 LG 528 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գոռիկ Ս.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Վիրաբ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+