211652_close_icon
views-count1752 դիտում article-date 10:23 18-12-2019

Ինչպե՞ս են ծախսելու Ամանորի միլիոնները․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք» թերթը պաշտոնական գրությամբ դեռևս նախորդ շաբաթ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով տրամադ­րել ամանորյա ծախսերի ման­րամասն նախահաշիվը: Եվ ահա երեկ ստացել ենք մեր հարցման գրավոր պատասխանը. Ամանորյա տոներին նվիր­ված մշակութային միջոցառումնե­րի համար նախատեսվող ծախսեր. Գեղարվեստական մասի ապահո­վում՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ- 137.868.720 ՀՀ դրամ: Ձայնային, լուսային, լեդ էկրանների վար­ձակալություն և սպասարկում՝ «Լայթ Դի­զայն» ՍՊԸ- 37.368.421 ՀՀ դրամ: ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում՝ «ՀԱԷԿ- ի շինարարություն» ՓԲԸ- 44.000.000 ՀՀ դրամ: Ձևավորման աշխատանքներ, դեկորա­ցիաների պատրաստում՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ- 66.702.300 ՀՀ դրամ: Կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ- 39.857.700 ՀՀ դրամ: Վարչական շրջանների աշխատակազմերը ամանորյա տոների ձևավորման և մշակութային միջոցառումների համար ծախ­սելու են. Աջափնյակ՝ 6.634.000 ՀՀ դրամ Ավան՝ 5.000.000 ՀՀ դրամ Արաբկիր՝ 10.470.000 ՀՀ դրամ Դավթաշեն՝ 2.180.000 ՀՀ դրամ Էրեբունի՝ 8.990.000 ՀՀ դրամ Կենտրոն՝ 3.287.000 ՀՀ դրամ Մալաթիա-Սեբաստիա՝ 9.580.000 ՀՀ դրամ Նոր Նորք՝ 6.980.000 ՀՀ դրամ Նորք-Մարաշ' 1.366.000 ՀՀ դրամ Նուբարաշեն՝ 2.277.000 ՀՀ դրամ Շենգավիթ՝ 8.648.000 ՀՀ դրամ Քանաքեռ-Զեյթուն՝ 1.500.000 ՀՀ դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր