211652_close_icon
views-count1571 դիտում article-date 18:14 17-12-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:

Նմանատիպ նյութեր