1492 դիտում
22:19 22-10-2019
Քննչական կոմիտեի ծառայողները հանդիպում են ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այսօր հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության, ինչպես նաև` ՀՀ ԱԺ խմբակցություններում քաղաքացիների ընդունելության աշխատանքների ընթացքում համագործակցության ապահովման և Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր:
Քննարկվել է նաև մինչդատական վարույթին վերաբերելի մասով օրենսդրական նախաձեռնությունների դեպքում տեղեկատվության և վիճակագրության տրամադրման, նախաքննության ընթացքում, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, իրավական բացերի կամ կարգավորում պահանջող խնդիրների դեպքում այդպիսիք խմբակցությանը ներկայացնելու վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետագայում համալիր միջացառումներ ձեռնարկելուն:
ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այս շաբաթվա ընթացքում կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
7394 դիտում
18:30 09-09-2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1571 դիտում
18:14 17-12-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1384 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
922 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
472 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը