211652_close_icon
views-count2013 դիտում article-date 21:09 15-04-2019

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանի աշխատանքների, օրակարգի և միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Պատգամավորները խոսել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական գործունեության մասին, անդրադարձել ծրագրերին ու առաջնահերթ ուղղություններին: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը:

Նմանատիպ նյութեր