211652_close_icon
views-count2205 դիտում article-date 16:23 17-12-2019

Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնը պատրաստ է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել երկրի վարչապետ Սինձո Աբեն: «Օլիմպիական» ստադիոնում են անցկացվելու Տոկիո-2020-ի բացման և փակման արարողությունները: Վերակառուցումից հետո ստադիոնը հյուրընկալում է 68 հազար հանդիսական: «Օլիմպիականում» կկայանան նաև Տոկիո-2020-ի ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները: Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր