Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես
Ուսումնական փուլի ամփոփմանն ընդառաջ՝ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գնահատվել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, ստուգվել զորքերի ծառայության կազմակերպման և անձնակազմի զինվորական կարգապահության աստիճանը: