4431 դիտում
16:16 16-12-2019
Վրաստանի նախագահի նստավայրը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար
Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Բիլտմոր» հյուրանոցում սփյուռքի հարցերին նվիրված խորհրդաժողովում:
Պետության ղեկավարի խոսքով՝ կարեւոր Է, որ Թբիլիսիում վրացական սփյուռքի համար գոյություն ունենա վայր, որտեղ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ հնարավորություններ գոյություն ունեն իրենց հայրենիքում այն դեպքում, եթե իրենք որոշեն վերադառնալ եւ աշխատել: «Առաջին հերթին, այն (պալատը) բաց կլինի սփյուռքի համար, որպեսզի հնարավոր լինի գալ եւ ստանալ որոշ նախնական տեղեկատվություն»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին:
Նա պատրաստակամություն Է հայտնել այդ նպատակով հատկացնելու առաձնասենյակ իր նստավայրում: Սալոմե Զուրաբիշվիլին համաձայնել Է տեղափոխվել Ատոնելիի փողոցի առանձնատուն՝ այսպես կոչված Օրբելիանիների իշխանական պալատ, որտեղ ժամանակին հրաժարվել Է աշխատել նրա նախորդը՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
15:44 16-12-2024
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 14։00-ից
1324 դիտում
13:11 29-12-2024
Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար լքել է Վրաստանի նախագահի նստավայրը
1006 դիտում
23:34 29-12-2024
Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի 12։00-16։00-ն
Այս բաժնից
820 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
940 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի