Երևանի կենտրոնում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը
Երևանի ավագանին այսօր համաձայնություն տվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Այն կտեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի Աբովյան փողոցին հարող տարածքում:
Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման եւ մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում:
Դեռեւս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, սակայն չէր արվել: