5532 դիտում
11:24 16-12-2019
Էրդողանը պատասխանել է ԱՄՆ Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV և A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/16/%D4%B1%D5%84%D5%86-%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6/171978]Ermenihaber.am[/url]-ը։
Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը։
«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բևեռացումները հետևանքներ են ունենում մեզ համար։ Նաև գիտակցում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին նեղը գցելու համար»։
Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել է վերջ դնել այն գործողություններին, որոնք հարիր չեն իրենց փոխհարաբերությունների բնույթին և էությանը։ Էրդողանը հարկ է համարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար այն հետևանքները, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները։
«Մենք հիմա բացում ենք մեր ռազմական արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ,- հայտարարել է Էրդողանը։ - Թող գան պատմաբաններն ու իրավաբանները և սկսեն ուսումնասիրել։ Ասում են, թե որոշակի քանակությամբ արխիվներ էլ կան ԱՄՆ-ում, մասնավորապես Հարվարդում, թող բացեն։ Ֆրանսիայում էլ կան, թող այնտեղ էլ բացեն։
Հայաստանում կա՞, թե չկա՞։ Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները։ Թող պատմաբանների, իրավաբանների ու հնագետների հետազոտությունների առարկա դարձնեն։ Այդ ամենից հետո և արդյունքում նոր թող քաղաքական գործիչները իրենց եզրակացությունն անեն»։
ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևն Էրդողանը անվանել է «քաղաքական որոշում», «անարժեք», «հակաիրավական» և «անընդունելի»։
«Հիմա իրենք էլ են ասում, որ այդ որոշումը արժեքավոր ոչինչ չունի։ Անուններ հնչեցնելու կարիք չկա։ Մենք մեր վճռականության մեջ ենք մնում, իսկ նրանք երևի ջանք են թափում, որպեսզի ոմանց բավարարեն։ Եվ պարզ է, թե ինչու 100 տարի առաջ անցած-դարձածի մասին այսօր հանկարծ որոշումներ են կայացվում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում»։
Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ։
«Սենեգալում սրանք ստրկավաճառությամբ են զբաղվել։ Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Մեր ձեռքում կան դրա մասին վկայող փաստաթղթեր։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը։ Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»։
Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։
Ըստ նրա՝ Թուրքիան ցեղային պետություն չէ։ Եվ կարծում է, որ 780.000քկմ և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելը այնպիսի բան չէ, որը կմնա անպատասխան։
«Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ - Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։
Նմանատիպ նյութեր
2811 դիտում
22:34 10-07-2020
ԱՄՆ Գերագույն դատարանը Օկլահոմա նահանգի գրեթե կեսը հնդկացիների հինգ ցեղերի սեփականություն է ճանաչել
2392 դիտում
12:06 08-11-2019
Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1500 դիտում
14:37 08-01-2015
Օբաման Սենատին է ներկայացրել Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածությունը
Այս բաժնից
1171 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
973 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1012 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ