211652_close_icon
views-count7280 դիտում article-date 23:00 15-12-2019

Ա սերիա. «Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Ա սերիայի ետնապահներից «Սպալին»: Առաջին խաղակեսից հետո «Սպալը» անակնկալ կերպով հաղթում էր 1:0 հաշվով: Սակայն 2-րդ խաղակեսում հռոմեացիները կարողացան բեկում մտցնել խաղում. նախ Պելեգրինին հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո Պերոտին թիմին առաջ մղեց: 75-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դուրս եկավ խաղադաշտ և ընդամենը 6 րոպե անց խփեց «Ռոմայի» երրորդ գնդակը: Սա հայ ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր Իտալիայի առաջնությունում: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 32 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր