211652_close_icon
views-count73824 դիտում article-date 18:44 13-12-2019

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրյան փողոց, որտեղ ВАЗ 2106 մակնիշի 20 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդ՝ Սևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Նորիկ Սարգսյանը, նշված ավտոմեքենան, Նաիրյան փողոցում ինքնազգացողությունը վատացել է և ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Խաղաղության փողոցում տեղադրված երկաթե հենասյանը և տողում մահացել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ն. Սարգսյանը հանկարծամահ է եղել։ Դեպքի վայր են ժամանլ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Սևանի բժշկական կենտրոնում՝ որպես դիահերձող սանիտար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր