Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 12-ից 13-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ապօրինի ծառահատման՝ 5, խարդախության՝ 4, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրանյութի իրացման ու ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]