Կրճատումներ ոստիկանական բաժինների հերթապահ մասերում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ից կրճատվում են ոստիկանական բաժինների հերթապահ մասերը, ըստ ոստիկանության մեր աղբյուրի՝ կրճատվում են մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ, ոստիկանության հերթապահ մասերում միջինը ծառայում է 6-10 ոստիկանության աշխատակից:
Սա չի նշանակում, որ ոստիկանությունում շուրջօրյա հերթապահություն չի լինելու, ուղղակի այդ հերթապահությունն իրականացնելու են ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]