211652_close_icon

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18616 դիտում article-date 22:37 12-12-2019
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը քիչ առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին [url=https://anca.org/press-release/breaking-u-s-senate-unanimously-recognizes-armenian-genocide-rejects-turkeys-gag-rule-against-american-remembrance-of-this-crime/?fbclid=IwAR1z2TwvMpe_98m683Vx9OCI24-y7PoMv0xJ2VhGySJI_nE6qOftmtSaLks]հայտնում [/url]է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Բանաձևը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան խնդրանքով վետո էին դրվում բանաձևի վրա։ Այս տարվա հոկտեմբերին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Բանաձևի ընդունմանն արդեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Հիրավի՝ պատմական իրադարձություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր