1335 դիտում
22:46 12-12-2019
Վերապատրաստման դասընթաց ոստիկանների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 11-ից 12-ը Ծաղկաձորում «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված իրավական և ընթացակարգային երաշխիքները» թեմայով տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթաց:
Միջոցառումը կազմակերպվել էր ոստիկանության նախաձեռնությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Յունիսեֆի կողմից։Վերապատրաստմանը մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների շուրջ 30 ծառայողներ:
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Գոհար Սիմոնյանը։ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը ողջունելով ներկաներին` իր խոսքում ընդգծեց դասընթացի կարևորությունը` նշելով, որ այն ուղղված է խոշտանգումների հնարավոր դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանը։
Ոստիկանության ստորաբաժանումներում հարցաքննությունների տեսաձայնագրման, իրավական դաշտի և գործնական կիրառման մասին խոսեց ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Մարիա Սիլվանյանը և միջազգային փորձագետ Գեորգի Տուգուշին ներկայացրին ծրագրի նպատակներն ու իրականացման ընթացքը, ինչպես և ոլորտի միջազգային լավագույն փորձը։
Բանախոսներն իրազեկեցին մասնակիցներին, որ Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի հատուկ նախապայմանների իրականացման շրջանակներում` խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով նախատեսվում է ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:
Ծրագրի ներդրման նպատակով ուսումնասիրվել և ընտրվել է ոստիկանության 10 ստորաբաժանում: Ներկայումս իրականացվում են համակարգի ներդրման աշխատանքները և առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է այն կիրառել նաև ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում:
Նշվեց նաև, որ զուգահեռ նախապատրաստվել է տեսաձայնագրությունների իրականացման իրավական հիմքերն ամրագրող օրինագիծ, որով սահմանվելու են տեսահսկման գործընթացին վերաբերող հստակ իրավակարգավորումներ։
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում նման վերապատրաստումների իրականացումը նպատակ ունի բարձրացնելու ոստիկանության ծառայողների գիտելիքներն ու հմտությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
22:10 25-10-2021
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փրկարարների համար վերապատրաստման դասընթաց է անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1594 դիտում
22:16 10-06-2016
Վերապատրաստման դասընթաց` պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար
754 դիտում
20:43 06-12-2022
Անցկացվել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար
Այս բաժնից
460 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
814 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին