211652_close_icon
views-count2557 դիտում article-date 18:43 12-12-2019

Ալ. Օվեչկինի ուժային հնարքից հետո մրցավարին տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկեյի Ազգային լիգայի (NHL) առաջնության «Վաշինգթոն»-«Բոսթոն» խաղի (3:2) ժամանակ գլխավոր մրցավար Ջոն Մայքայզեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինի ուժային հնարքից հետո: Երրորդ խաղակեսի սկզբում Օվեչկինը ոչ միտումնավոր բախվել է մրցավարին, որը անհաջող դիրք էր գրավել և հարձակվողին խանգարել տափօղակի համար պայքարել: Նման զարգացմանը մրցավարը պատրաստ չէր և վերջինս վայր ընկնելով սահադաշտին, չի կարողացել շարունակելհանդիպումը: Մի քանի րոպե անց նրանն տեղափոխել են հիվանդանոց: Վնասվածքի լրջության մասին դեռևս չի նշվում: Ուշագրավ է, որ Մայքայզեկը այս մրցաշրջանում Օվեչկինից տուժած երկրորդ մրցավարն է: Ավելի վաղ Օվեչկինը «Նյու Յորք Ռեյնջերսի» հետ խաղի ժամանակ փորձել էր տափօղակը հեռացնել սեփական գոտուց և այն դիպել էր մրցավարի դեմքին՝ վերջինիս արյունլվա անելով: Մրցավարին վիրահատել էին՝ մի քանի կար դնելով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր