211652_close_icon
views-count1272 դիտում article-date 12:22 11-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, յուրացման կամ վատնման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծեծի՝ 3-ական, խուլիգանության՝ 2, ավազակային հարձակման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ազատությունից ապօրինի զրկելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր