211652_close_icon
views-count1538 դիտում article-date 22:46 10-12-2019

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քննարկումների, հանդիպումների շարքը. հանդիպում՝ Ադրբեջան այցելած Էդգար Էլբակյանի և Արմինե Ադիբեկրանի հետ

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է քննարկումների, հանդիպումների շարքը։ Այս անգամ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման շրջանակներում կազմակերպվեց հանդինում Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող, Ադրբեջան այցելած պարոն Էդգար Էլբակյանի և ադրբեջանագետ տիկին Արմինե Ադիբեկրանի հետ։ Քննարկումը մասնագիտական դիտարկումներից, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների փոխազդեցությունից զատ համեմված էր նաև պարոն Էլբակյանի Ադրբեջանի այցից տպավորությունների և ընկալումների մասին պատմություններով։ Փորձագետները իրենց կարծիքները եզրափակեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների և շփումների վերաբերյալ կանխատեսումներով։ Հանդիպումն ավարտվեց մասնակիցների հետ հարցուպատասխանով։

Նմանատիպ նյութեր