Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու ապրանքները փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգում: 
Մասնավորապես` 2020թ.-ից անձնական օգտագործման ապրանքներն այդ եղանակներով կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը: Այսինքն` միասնական դրույքաչափը կկազմի 0%: 
Մինչդեռ եթե ընդհանուր քաշը և արժեքը գերազանցեն այս սահմանաչափը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամը:ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական էջերը սոցիալական հարթակներում։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


