211652_close_icon
views-count1698 դիտում article-date 17:11 10-12-2019

Թոմաս Բախը մեկնաբանել է Ռուսաստանի որակազրկումը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ խիստ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/09/1142527/]պատժամիջոցները[/url]: Դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար Ռուսաստանին չորս տարով զրկել էր բոլոր միջազգային մրցումների մասնակցության իրավունքից (այդ թվում Օլիմպիական խաղերից եւ աշխարհի առաջնություններից): «Սպեկուլյացիայով չեմ զբաղվի իրադարձությունների զարգացման հարցում, սակայն WADA-ի որոշումը պարտադիր է Միջազգային օլիմպիական կոմիտեի կատարման համար: ՄՕԿ-ն օրենքի գերակայության համախոհ է, այդ պատճառով մենք կկատարենք այդ որոշումը»,- ասել է Թոմաս Բախը: Հիշեցնենք, որ դոպինգ չօգտագործած ռուս մարզիկները մրցումներին կարող են մասնակցել ՄՕԿ-ի դրոշի ներքո: Ռուսական կողմը 21 օր ունի որոշումը բողոքարկելու համար:

Նմանատիպ նյութեր