Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվեցին
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ ոմն Ռուսլանի և Վարդանի միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում Ռուսլանը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել Վարդանին:
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացիների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել և բերվել են բաժին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.15-ի սահմաններում, Ռիժկովի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ սուր-ծակող գործիքով մեկը մյուսին է հարվածել և աջ գոտկային հատվածում վնասվածք պատճառել:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնության ստանալուց հետո հեռացել է:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]