211652_close_icon
views-count9277 դիտում article-date 13:57 07-06-2017

SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին

Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից։ Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Ա. Ստեփանյանը: [b]Աննա Ստեփանյանի կենսագրությունը [/b] Ծնվել է Երևանում 04.05.1971թ., 1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Աշխատանքային գործունեությունը. 1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում, 1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում 2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն, 2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/06/1069148/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 6-ին իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի հիմնական թեկնածուներն էին համարվում Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանն ու Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը: Սակայն հիմնական թեկնածուն էր Ա. Ստեփանյանը:

Նմանատիպ նյութեր