211652_close_icon
views-count1822 դիտում article-date 15:04 10-12-2019

29-ամյա տղամարդու մոտ ատրճանակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 10-ին, ժամը 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող կարաոկե ակումբից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 29-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ և չլիցքավորված փամփշտատուփ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր