211652_close_icon
views-count1735 դիտում article-date 22:40 09-12-2019

ՀՀ ԱԻՆ-ն ընդլայնում է լեռնային զբոսաշրջության կազմակերպությունների հետ համագործակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին կայացել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը, ինչպես նաև` Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: ԱԻ նախարարը ողջունելով ներկաներին` նշեց, որ լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք փրկարարների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով լուծման կարիք ունեն: -Փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայությանը պետք է տրամադրվի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվություն, - շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը: Առաջարկություն եղավ ստեղծել առցանց հարթակ, որտեղ տուրիստական գործակալությունները, ինչպես նաև անհատ լեռնագնացները նախապես կգրանցեն արշավների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը: Կարևորվեց նաև համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, որը կկարգավորի ոլորտը: Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր օրենքի նախագծի շուրջ: Քննարկվեց նաև ուղեկցորդ-զբոսավարների վերապատրաստման հարցը, ինչպես նաև` որակավորման տրամադրումը: ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը տվեց համապատասխան հանձնարարականներ հնչած առաջարկությունները ամփոփելու և հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ֆ. Ցոլակյանին ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կազմակերպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր