211652_close_icon
views-count3808 դիտում article-date 14:10 09-12-2019

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 08:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի փակ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր