211652_close_icon
views-count6907 դիտում article-date 21:31 08-12-2019

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պարզաբանել է 1,5 ամսական երեխայի մահվան հանգամանքները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացած 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ կենտրոնը տեղեկություն է տարածել` ներկայացնելով փոքրիկի մահվան հանգամանքները: «Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33 սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ»,- գրված է հայտարարությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե․-ի դիմումի փաստով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142421/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել էր, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։ Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել էր, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր