Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսն անջատվել է
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ անջատվել է հոսանքը: Հաղորդում է [url=https://ria.ru/20191207/1562097990.html]ria.ru[/url]-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երկու ղեկավարների բացման խոսքից հետո: «Էլեկտրականութունը վերջացավ»,- կատակել է ՌԴ նախագահը:
Լուկաշենկոն էլ, իր հերթին, կատակով ասել է. «Այս ամենը Դիմա Պեսկովն (ՌԴ նախագահի մամլո քարտուղարը) է արել, ես գիտեմ»:
Պատվիրակությունները ժպտացել են և շարունակել բանակցությունները: