3789 դիտում
14:47 07-12-2019
«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարին
[b]ԲԱՑ ՆԱՄԱԿ[/b]
Մեծարգո նախարար Սուրեն Պապիկյան, հետհեղփոխական Հայաստանում վերջին քսան ամսում ամենից անհանգստացնող խնդիրներից մեկը, որը հնչեցրել են քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչները, փորձագետները և հասարակ քաղաքացիները , ներքին օղակների կադրային քաղաքականության օր առաջ վերանայումն և կտրուկ փոփոխությունների ենթարկելու հարցն է եղել և այդ խնդիրը բարձրաձայնում են առ այսօր։ Կադրերն են որոշում հեղափոխության հետագա ամբողջ ճակատագիրը:
Արվեստի ոլորտում ներքին օղակների կադրերի աշխատանքը պետք է լինի ոչ միայն պարտականություն, այլ նաև առաքելություն և ծառայություն հանուն ազգային, պետական և հանրային նպատակների։ Հարգարժան պարոն Պապիկյան, օր առաջ վերանայե՛ք պատմական կիսաավեր «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կադր, քաղաքացիական հասարակության, երիտասարդական ակտիվ նախաձեռնությունների և կազմակերպության հետ որևէ կապ չունեցող, կառույցում մեծ պարտքեր կուտակած, «Հայֆիլմում» փարթիներ և երեկույթներ կազմակերպած և երիտասարդության ծրագրերին ու կոչերին անհաղորդ, անտարբեր, կինոյի, արվեստի և մշակույթի ոլորտից բացարձակապես հեռու, մինչ օրս նրա նշանակման պատճառները անհայտ մնացած «տնօրեն» Դավիթ Կարապետյանին, որպեսզի նոր սերունդը կարողանա քայլ առ քայլ իրականանցնել իր «Նոր սերունդ» ծրագիրը։ Պարոն Պապիկյան, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն արդեն երեք տարի պատրաստ են մեկնարկել բոլոր սկզբնական գործողությունները՝ հանուն« Հայֆիլմի» բրենդի զարգացման և հայ կինոյի հեղինակության բարձրացման։ Քայլեր որոնք կարող են, բարձրացնել նաև նախարարության և նույնիսկ ամբողջ կառավարության հեղինակությունը։ Դուք կատարե՛ք ձեր քայլը, և մենք ծանր հրետանին առաջ կտանենք։
Հարգարժան պարոն Պապիկյան, սպասում ենք կադրային վերանայմանը, որպեսզի առաջ շարժվենք։ Մնացյալը նոր սերնդի, պետության և քաղաքացիական ակտիվ հասարակության ճիշտ կազմակերպված փոխահարաբերությունների ընթացքից է կախված։
[b]
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն,
«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10536 դիտում
17:47 18-12-2018
Մենք պատրաստ ենք փրկել և վերակենդանցնել Հայֆիլմի բրենդը. «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնություն
Այս բաժնից
505 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
481 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ