211652_close_icon

2020-ին կշահագործվի սեյսմակայուն երկու դպրոց

views-count1327 դիտում article-date 23:55 06-12-2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դեկտեմբերի 6-ին քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվաքծքների նախարարությունից: Ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ: ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 15-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 262-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի այսօրվա նիստում բարձրացվել են ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցների կառուցմանը կամ ամրացմանը խոչընդոտող մի շարք հարցեր, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել են դրանց լուծման առաջարկներ: Անդրադարձ է եղել կառավարության երեկվա նիստում շինհրապարակներում աշխատանքների պատշաճ կազմակերպման և բանվորների արտահագուստի մասին ՀՀ վարչապետի ելույթին, ինչի առնչությամբ Տարածքային զարգացման հիմնադրամին առաջարկվել է շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանքներ տանել: ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված առավելագույն սեյսմիկ խոցելիություն ունեցող 46 դպրոցների ցանկը հաստատվել է Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 805-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ N 1438-Ն որոշումներով։ Ծրագրի շրջանակում ավարտվել են Երևանի Ռ.Իշխանյանի անվան թիվ 153 և Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցների շինարարական աշխատանքները, ներկայումս ընթանում են գույքի ձեռքբերման գործընթացները: Միաժամանակ, ներկայումս շինարարություն է իրականացվում թվով 7 դպրոցներում Երևանի թիվ 135 և 51, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցներում, Նոր Խարբերդի թիվ 1, Գավառի թիվ 2 միջնակարգ և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցներում: Թվով 24 դպրոցների համար ընթանում են նախագծային և տեղական ու միջազգային փորձաքննության աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր