2860 դիտում
12:02 06-12-2019
Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում, ընդհակառակը` կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն որևէ բան վերցնել. վարչապետ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/06/pashinyan-speech/3158117?fbclid=IwAR33KwsSZ8MhpD9rMdNymLa6-8IGb08jMFCQYxTsyisFKzWylV7uYVDCZzk]Tert.am[/url]-ը գրում է. 2020 թվականի բյուջեն հեղափոխական է և աղետի գոտու խնդիրները լուծելու առումով նույնպես հեղափոխական է, քանի որ այս տարի աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծման համար` 3 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սրանով լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: «2018 թվականից ի վեր մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, որը մոտավորապես 28 տոկոս է, կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այս քաղաքականությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով ներդրումներին՝ նա ասաց, որ 456 միլիոն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են եղել: «Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացվել են և 2018 թվականի համեմատ 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել: Մենք էլ գոհ չենք սրանից, բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք աստիճան և այն ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք անպայման պետք է անցնենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հիմա մենք լոնքերով 4-րդն ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12-րդ թռեք։ Չի՛ կարող լինել այդպիսի բան, չնայած մեզ դուր է գալիս, որ ասում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գալիս, դուխ տվեք մեզ և մենք կթռնենք»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/06/pashinyan-speech/3158117?fbclid=IwAR33KwsSZ8MhpD9rMdNymLa6-8IGb08jMFCQYxTsyisFKzWylV7uYVDCZzk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8109 դիտում
23:29 22-03-2017
Մեծ հույսեր ունեմ, որ մեկ տարվա ընթացքում կկտրենք Կապանի օդանավակայանի ժապավենը. Վահե Հակոբյան. Tert.am
Այս բաժնից
892 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2635 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1012 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ