8109 դիտում
23:29 22-03-2017
Մեծ հույսեր ունեմ, որ մեկ տարվա ընթացքում կկտրենք Կապանի օդանավակայանի ժապավենը. Վահե Հակոբյան. Tert.am
Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են և արդեն իսկ որոշում է կայացվել այն վերականգնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Մեծ հույսեր ունեմ, որ մենք մեկ տարվա ընթացքում Կապանի օդանավակայանի ժապավենը կկտրենք»,- նշեց նա: Հակոբյանը նաև խոսել է օդանավակայանի վերագործարկման ներդրումների և դրա նշանակության մասին:
–[b] Պարո՛ն Հակոբյան, վերջերս դուք հայտարարել էիք, որ Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններ են սկսվել: Ի՞նչ փուլում են այժմ այդ ուսումնասիրությունները։
[/b]
– Այո, մենք ավիացիայի գլխավոր վարչության մասնագետների հետ համատեղ ուսումնասիրություններ էինք անում և արդեն ավարտել ենք: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ հասկանայինք, թե թռիչքուղին ինչ վիճակում է գտնվում։ Այն երկար տարիներ չէր շահագործվել, բայց, փառք Աստծո, թռիչքուղին գտնվում է բավականին բարվոք վիճակում։ Կան լոկալ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ կկատարենք և այն կբերենք նոր, շատ լավ վիճակի։ Ե՛վ իմ կողմից, և՛ Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի, և՛ ամենակարևորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կողմից արդեն իսկ որոշում է կայացվել վերականգնել Կապանի օդանավակայանը։
[b]–Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ օդանավակայանի վերականգնման համար։
[/b]
–Ես մոտավոր թիվ կարող եմ ասել, բայց այն իրականությանը շատ մոտ է: Շուրջ 2 մլն դոլար է անհրաժեշտ։
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/03/22/Vahe-Hakobyan/2316991]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3134 դիտում
10:46 08-06-2017
Եղեք մեր խամաճիկները, թե չէ կկտրենք ձեր գազը․ «Առավոտ»
Այս բաժնից
904 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
787 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1495 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում