211652_close_icon
views-count1414 դիտում article-date 20:34 05-12-2019

Պետք է զարգացնենք ու խորացնենք երկկողմ հարաբերությունները. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք ու խորացնենք»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանն ու Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Դեսպան Ջեկշենկուլովը վստահեցրել է, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ղրղզստանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության մեծ ներուժ ունեն: «Կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»,-ասել է դեսպանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր