Էդին Ջեկոն կարող է բաց թողնել «Ինտերի» հետ հանդիպումը
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Ինտերի»:
Բոսնիացի ֆուտբոլիստը վատառողջ է, հարբուխ ունի և դեռ չի ապաքինվել:
33-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 8 գոլի հեղինակ:
«Ինտեր»-«Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին: